Մшնվելը մեռшծ լիներ, իր hամար шվելի լավ կլիներ. Գեներալի եղբnրորդի

Մանվել Գրիգորյանի 25մլն դրամ գրավով ազատ արձակման դեմ ցույց անողների հետ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը որեւէ կապ չունի։ Լրատվամիջոցներում տարածված լուրերը այսպես մեկնաբանեց Հրանտ Գրիգորյանի եղբայրը՝ Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը, նրանք, մեղմ ասած, վատ հարաբերություններ ունեն գեներալի հետ։ Նա նշեց, որ «ցանկացած տեղ ցանկացած մարդու անուն կարող է տան»։ Ինչպե՞ս եք վերաբերում Մանվել Գրիգորյանի ազատ արձակմանը. «Մանվելը մեռած լիներ, իր համար ավելի լավ կլիներ»,-արձագանքեց Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Զարզանդ Գրիգորյանը։ Դիտարկմանը, թե գեներալի դուստրը նշում է, որ ցուցարարներին ուղղորդում են, պատերազմով անցած մարդու հետ այդպես չեն վարվում, գյուղապետն ասաց. «Պատերազմի ժամանակ լիքը լավ մարդ է մահացել, Մանվելը մեռած լիներ, իր համար էլ, մեր ազգի համար էլ ավելի լավ կլիներ»։ Դիտարկմանը, թե Մանվել Գրիգորյանի դուստրը նշել է նաեւ, որ «նախ, ինքը էջմիածնում չի մնում, որ տենց ոգեւորվել են, ինքը իր Ակնա լճի առանձնատանն է մնում», ազգականը արձագանքեց. «Որ կողմից էլ նայենք, Մանվելը մեռած լիներ, մեր սաղի համար լավ կլիներ, ճիշտ կլիներ»։ Իսկ թե ինչպես եղավ, որ նա այժմ ազատ արձակվեց, Զարզանդ Գրիգորյանը շարունակ կրկնում էր նույն պատասխանը. «Թեկուզ պատերազմի ժամանակ մեռած լիներ, ավելի լավ կլիներ, մնար ինչ աներ»։ Հարցին, թե ինչու է այդպես արտահայտվում, չէ՚ որ ասում են, նա պատերազմի ժամանակ մեծ ներդրում է արել, Զարզանդ Գրիգորյանը արձագանքեց. «Это было давно и неправда»։

ԴԻՏԵԼ