ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եկան, սկսեցին ժողովրդին ջարդել․ քաղաքացին պատմում է Իջևանում ոստիկանների գործողությունների մասին (տեսանյութ)

Իջևանի մի բնակիչ լրագրողների հետ զրույցում պատմել է երեկ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների մասին։  «Դուռը դմփացնում էին, բացեցի, ներս եկան, ասացին՝ հագնվի գնում ենք»,– պատմեց Իջևանի բնակիչը, որը, ըստ իր ներկայացրածի, բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից:

«Ինձ գցել են ու դրանից հետո գնացել են ախպորս հետևից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վնասվածք է ստացել գլխի, աչքի, թևի և մարմնի այլ հատվածներում: Քաղաքացին պատմում է, որ ոստիկաններից մեկը տեղացի էր, մնացածին ինքը չի ճանաչել:
Նա նաև նշում է, որ երեկ ինքը մասնակցել է բողոքի ակցիային:

«Նստած էին, որոշում էին, որ արդեն Երևանից եկած բաժնի աշխատակազմը պետք է ժողովրդին վրա տա: Ասեցին, որ ժողովրդի վրա պիտի տան: Լույսերն անջատեցին, անցավ ընդամենը կես ժամ, եկան, սկսեցին ժողովրդին ջարդել, ժողովուրդն էլ իրենց է ջարդել»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ասում են, որ ժողովուրդը առաջինն է սկսել, նա պատասխանեց, որ կան այդ մասին լուսանկարներ:

Մանրամասները՝ տեսանյութում։