Ծանոթացել են համացանցում, հետո՝ ամուսնացել. աղջիկը մի քանի ամիս անց իմացել է, որ տղան միլիարդատեր է (Photo)

Օնլայն ծանոթությունն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր, սակայն այս աղջիկը, կարծես, ջեքփոթ է շահել:

Վիետնամցի այս աղջնակը, ում անունը Նգուեն Վան Ան է, իր ապագա ամուսնու հետ համացանցով է ծանոթացել: Նրանք հաճախակի էին շփվում և մի քանի ժամադրությունից հետո հասկացան, որ անտարբեր չեն միմյանց հանդեպ:

Նրանց կապն այնքան ուժեղ էր, որ 10 տարի անց ամուսնացան:


Աղջկա ծնողները սկզբում դեմ էին նրանց հարաբերություններին, սակայն զույգը համոզեց բոլորին, որ իսկապես սիրում են միմյանց:

Հարսանիքից հետո աղջկան մեծ անակնկալ էր սպասվում․ պարզվեց, որ նրա ընկերը չափազանց հարուստ է:

Տղան միտումնավոր էր թաքցնում իր հարստությունը, քանի որ իրական սեր էր փնտրում:

Հիմա նրանք երկու երեխա ունեն: