Հենց այս աշխատանքից հետո հասկացա, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է խաղում. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյանէջում գրել է.

«Մամեդյարովին ասեք Լավրովի/ռուսական պլան նիխտ, յոխտուր: Սերգեյ Լավրովն է քանիցս ասել: Այլևս կա հայկական թավիշ Արցախի համար, և լրիվությամբ չօգտագործված ապրիլյան շուշաթուղթ՝ Ադրբեջանի համար:

«Այսպիսով, ներկայիս գործընթացը մասամբ կրկնում է 2015-2016թթ. հնարքը՝ գերլավատեսությունից մինչև հիասթափություն, իսկ ապա՝ բլիցկրիգի «լեգիտիմություն»՝ վերջինս դարձնելով գոնե Ադրբեջանի ու Ռուսաստանի համար սեփական հեռահար նպատակներն իրականացնելու կարճ ուղի:»

Այս աշխատանքը իմ հեղինակած լավագույն գործերից է, որի համար ոչ միայն հպարտանալու եմ, այլ այն դեռ երկար պահպանելու է իր ակտուալությունը ներկա զարգացումները հասկանալու համար:

Ու հենց այս աշխատանքից հետո հասկացա, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է խաղում՝ հնարավորինս փակում է պատերազմի ռիսկեր ստեղծող բոլոր ծակուծուկերը, ինչը, նախկինում աչքաթող արվեց»:

ԴԻՏԵԼ