«Ես էլ նախարար լինեի, նույնը կանեի». Սերժ Սարգսյանի ուշագրավ ցուցմունքը մարտի 1 ի գործով

«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել մարտի 1-ի քրեական գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հարցաքննության սղագրությունը:

Նա հարցաքննվել է երկու անգամ: Հիշեցնենք, որ 2008թ Սերժ Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը եւ այս գործով նա հարցաքննվել է որպես վկա: Քննիչի հարցերը հիմնականում վերաբերել են 2008թ. փետրվարի 23-ի 0038 հույժ գաղտնի հրամանին, որը որակվել է ներքաղաքական գործընթացներում ԶՈՒ-ն օգտագործել, եւ այդպես սահմանադրական կարգը տապալել. մեղադրանք, որ առաջադրվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին

Եւ, ահա, հարցաքննության ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ եթե ինքն էլ լիներ ՀՀ պաշտպանության նախարար, ապա ինքն էլ այդկերպ կվարվեր. կստորագրեր նման հրաման` զորքը բերելով զորանոցային վիճակի: «Ռոբերտ Քոչարյանն ինձ հետ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը քննարկել է եւ այդ քննարկման ժամանակ հայտնել է, որ արտակարգ դրության պայմաններում օգտագործվելու են Զինված ուժերը: Քննարկման արդյունքում ես դրական դիրքորոշում եմ հայտնել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա հաստատել է նաեւ, որ Արցախից բանակային ստորաբաժանումներ են բերվել, սակայն ասել է, թե Կառավարության շենքում Արցախի ՊԲ սպաների տեսել է մարտի 3-4-ին, իսկ մինչ այդ` մարտի 1-ի երեկոյան, կառավարության շենքի մոտ նկատել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներին: «Արդեն մարտի 3-ին կամ 4-ին կառավարության շենքում տեսել եմ Արցախի Հանրապետության ՊԲ ղեկավար սպաների եւ հասկացել եմ, որ Երեւան են եկել նաեւ Արցախի բանակային ստորաբաժանումներ.

Վերջիններիս գալու անհրաժեշտության, նպատակի կամ դրդապատճառների մասին չեմ հետաքրքրվել եւ որեւէ մեկին որեւէ հարցադրում այդ կապակցությամբ չեմ արել»,- ասել է Սարգսյանը:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

 

ԴԻՏԵԼ